Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի ճանապարհի մի մասը առաջիկա օրերին կիսափակ կլինի երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2011 13:41

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների նախարարությունները հայտարարում են, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում կա քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով, 2011 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը նշված տեղամասում գործելու է միայն մեկ երթևեկամասը, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ Մ-6 -Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:
Խցանումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք ավտովարորդներին` այդ օրերին և հատկապես դեկտեմբերի 24-ին, զերծ մնալ նշված տեղամասով երթևեկելուց:    Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ:

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply