Գերմանացի գիտնականը հայտարարել է`2012-ին աշխարհի վերջ չի սպասվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2011 11:14


Գերմանացի ուսումնասիրող Սվեն Գրոնեմեյրը հայտարարել է, որ 2012-ի դեկտեմբերի 12-ին աշխարհի վերջը չի լինելու: Ավստրալիայի Լա Թրոբա համալսարանում աշխատող գիտնականի խոսքով, հաջորդ տարվա դեկտեմբերի 12-ին նոր դարաշրջան է սկսվելու: Այս հայտարարությունն արվել է մայաների օրացույցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Նրա կարծիքով,  դեկտեմբերի 12-ին, որն իբր աշխարհի վերջին օրն է լինելու, ավարտվում է 5125-րդ փուլը և հնդկացիների օրացույցն ազդարարում է նոր  հաշվարկի սկիզբ, այսինքն` զրոյից: Բացի այդ, նա ասում է, որ գիտնականների սխալներից մեկն էլ այն է, որ 13-րդ “բակտունի” ավարտը (400-րդ փուլը, որը ժամանակային այն կտրվածքներից է, որ հիշատակվում է մայաների մոտ), իր  գործընկերները հնարավոր է դժբախտություն են կարդացել, սակայն այս հարցում էլ նա հուսադրել է` ասելով, որ 13 թիվը հնդկացինրի համար սուրբ  է համարվել:

 

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply