Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը երկրորդ տարին անընդմեջ մնում է Պակիստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 21, 2011 11:09

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը երկրորդ տարին անընդմեջ մնում է Պակիստանը, որտեղ մասնագիտական պարտականությունները կատարելիս յոթ թղթակից է զոհվել: Իսկ ընդամենը 2011 թվականին աշխարհում բռնության զոհ է դարձել 43 լրագրող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդվում է Նյու Յորքի Լրագրողների պաշտպանության կոմիտեի (ԼՊԿ) զեկույցում, որը երեքշաբթի օրը տարածվել է Նյու Յորքում:

Այն երկրների թվին, որտեղ լրագրողական գործունեությունն ուղեկցվում է առավել մեծ ռիսկերով, դասվում են նաեւ Լիբիան եւ Իրաքը, որտեղ լրագրողների զոհվելու 5-ական դեպք է գրանցվել, ինչպես նաեւ Մեքսիկան, որտեղ զոհվել է երեք լրագրող: 2010 թվականին 44 լրագրող էր զոհվել: Ներկայում կոմիտեն հետաքննում է մահվան եւս 35 դեպք, որոնք տեղի են ունեցել 2011 թվականին’ որոշելու, թե դրանք արդյոք կապված են եղել զոհվածների մասնագիտական գործունեության հետ:

Ինչպես նշվում է զեկույցում, 2011 թվականին հատկապես շատ ֆոտոլրագրողներ են զոհվել. լուսանկարիչներին եւ օպերատորներին բաժին է ընկել մահվան բոլոր դեպքերի շուրջ 40 տոկոսը:

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply