Արգենտինայի արտաքին առևտրի փոխնախարարը կախվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2011 10:50


Արտաքին առևտրի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Խեյնը կախվել է Ուրուգվայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում` հարավամերիկյան բլոկի երկրների գագաթնաժողովի բացման օրը, որը դեպքի պատճառով հետաձգվել է: Կատարվածը ապշեցրել է երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներին: Ինչն է պաշտոնյայի ինքնասպանության դրդապատճառը` անհայտ է: 33-ամյա Իվան Խեյնը արտաքին առևտրի փոխնախարարի պաշտոնում երեք շաբաթ առաջ է նշանակվել, անմիջապես Կիրշների նախագահ դառնալուց հետո: Հայրենիքում նա փայլուն տնտեսագետի համբավ ուներ:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply