Ծխելը թողնել հնարավոր է ցանկացած տարիքում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 21, 2011 11:07

Ծխելը թողնելը հնարավոր է ցանկացած տարիքում’ անտեսելով ծխելու տևողությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել երկու կարևոր խնդրի: Առաջինը’ ծխելը թողնելուց հետո պետք է անցնել դետոքսիկացիայի կուրս եւ երկրորդը’անհրաժեշտ է գտնել ծխախոտի հոգեբանական փոխարինողը:

«Ծխելուն բացասական եմ վերաբերվում և համոզված եմ, որ հնարավոր է թողնել ծխելը ցանկացած տարիքում, բայց, ցավոք սրտի, մեր հասարակությունում ծխողները երիտասարդ տարիքում մտածում են, որ իրենք կարող են թողնել ծխելը, երբ ցանկանան, բայց սկսում են ավելի վճռական մտածել թողնելու մասին միայն այն ժամանակ, երբ արդեն ունենում են լուրջ առողջական խնդիրներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Վարդան Դաբաղյանը: Մարդկանց մեծամասնությունը ծխելը կախվածություն է համարում: Բացի նիկոտինից, ծխախոտը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր նյարդային համակարգի վրա’ ժամանակի ընթացքում առաջացնելով մի շարք կապվածություններ: «Նիկոտինը դուրս է գալիս գիշերային քնի ընթացքում: Մնացած քիմիական նյութերի հետ ամեն ինչ ավելի բարդ է, նրանք կարող են դուրս գալ ամիսներ շարունակ: Այդ պատճառով ծխողներին դժվար է հրաժարվել ծխախոտից եւ նույնիսկ հրաժարվելով ծխելուց’ առողջությունը վերականգնել արդեն հնարավոր չի լինում»,-նշեց բժիշկը:

 

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply