Շահագործման է հանձնվել նոր վերգետնյա անցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 18:24

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցում շահագործման է հանձնվել վերգետնյա հետիոտն նոր անցում: Բացման արարողությանը ներկա է գտնվել և անցումից առաջինն օգտվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ գլխավոր փողոցների հարակից տարածքները խիտ են բնակեցված և քաղաքաշինական առումով էլ թույլատրելի է, կշարունակվի վերգետնյա անցումների շինարարությունը:

«Անվտանգ եւ ապահով քաղաք ունենալու նպատակով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավենք բնակչության համար հարմարավետ պայմաններ եւ քաղաքը դարձնենք առավել անվտանգ», – նշել է քաղաքապետը։

Վերգետնյա անցումի կառուցման աշխատանքներում, բնակիչների ցանկությունից զատ, հաշվի են առնվել նաև  անվտանգության եւ հարմարավետության չափանիշերը։ Երեկոյան ժամերին անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվել է հատուկ լուսավորություն:

Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտել եւ շեշտել, որ անցումի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի խուսափել դժբախտ պատահարներից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply