ARMSCOOP. Եղեք ավելի ճանաչելի համացանցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 18:22

2010թ. Դեկտեմբերի 19-ին հայկական վիրտուալ գիտական աշախարհում իր նորամուտը նշեց « Հայկական գիտական համագործակցության » (Armenian Seientific Cooperation) ARMSCOOP կայքը, որի հիմնադիրները երեք երիտասարդներ են` Արմեն Մարտիրոսյան, Խաչիկ Հարությունյան և Սամսոն Հովհաննիսյան : Այսօր արդեն կայքը մեկ տարեկան է : Այս մեկ տարվա ընթացքում կայքում հրապարակվել են 1100-ից ավելի նյութեր, որոնց նկատմամբ հաճախ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել.հրապարակված մի շարք գիտական հոդվածներ բավականին լայն տարածում են գտել համացանցում և լայն քննարկման առիթ հանդիսացել` ձևավորելով հասարակական կարծիք : Հարյուրից ավել անձինք հրապարակված ծրագրերի շնորհիվ իրենց ուսումն են շարունակում աշխարահի լավագույն բուհերում կամ մասնակցում տարբեր կոնֆերանսներին :

Այսօր «Արմատ» մաուլի  ակումբում տեղի ունեցավ հանդիպում կայքի հիմնադիրների հետ :  Կայքի հիմնադիրներից  ԵՊՀ  դասախոս, Մատենադարանի գիտաշխատող  Խաչիկ Հարությունյանը իր խոսքում նշեց.«Կայքի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի  զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նորանոր նվաճումների մասին» :

Իրավաբան, ARMSCOOP կայքի հիմնադիրներից  Արմեն Մարտիրոսյան ավելացրեց.«Այսօր կայքը համացանցում գործող գիտական բնույթի կայքերի մեջ գրավում է առաջատար դիրքեր: Սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերվածով  և արդեն իսկ ունենք նոր գիտակրթական ծրագրեր, որոնց իրագործումն իր նպաստը  կբերի  Հայաստանի գիտության զարգացմանը : Մյուս տարվա ընթացքում կկազմակերպենք սեմինար-դասընթացների շարք, գիտաժողովներ և գիտարշավներ :Ապագա ծրագրերից կուզենայի առանձնացնել կրթական խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որի  միջոցով խորհրդատվություն կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում կամ մասնակցել միջազգային տարբեր գիտաժողովների.հարկ եղած դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն : Մյուս տարվա մեջ իրագործվելիք ամենամեծ ծրագիրը, թերևս, գիտական հաղորդաշարի ստեղծումն է, որը  մեծապես կխթարի հայկական գիտական մտքի զարգացմանը և կվերաարժևորի մեր ունեցած հարուստ գիտական ավանդույթները» :

Հաշվի առնելով SS ոլորտի ժամանակակից մարտահրավերները և համացանցում հայկական գիտական մտքի  ոչ պատշաճ մակարդակը`Հայկական գիտական համագործակցությունը կոչ է անում բոլոր գտնականներին , երիտասարդ հետազոտողներին և գիտակրթական կենտրոններին լինել ավելի ճանաչելի համացանցում` դրանով իսկ նպաստելով հայկական գիտական մտքի համացանցային զարգացմանը :

Հասմիկ Ներսիսյան

 

 

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply