Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ամփոփեց իր թատերական տարին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 20, 2011 17:09

Դեկտեմբերի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում իր թատերական տարին ամփոփեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը խոսեց ինչպես հաջողությունների, այնպես էլ առկա խնդիրների մասին:

2011թ. կայացան երեք նոր պրեմիերաներ` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը նվիրված էր կոմպոզիտորի 90-ամյակին, Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» և «Շոպենիանա» բալետները: «Սայաթ-Նովա» օպերան հանդիսատեսի դատին հանձնվեց բավականին ուշ, արդյունքում մի քանի ռեժիսորներ փոխվեցին, ինչն էլ ավելի դժվարացրեց կատարվելիք աշխատանքը: Այս տարի, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագրի, թատրոնը ցուցադրել է մի քանի օպերային և բալետային ներկայացումնր դպրոցակաների համար:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համգործակցության արդյունքում ստեղծվել են մի քանի օպերաներ:

Վարչապետի առաջարկով ընթացիկ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնը պլանավորել է բարեգործական համերգների և ներկայացումների շարք. սեպտեմբերին Ա. Բաբաջանյանի անվան փոքր համերգասրահում կայացավ փողային կամերային երաժշտության համերգ, որին մասնալցել էին թատրոնի նվագախմբի մենակատարները և Եվրոպայից հրավիրված երաժիշտները: Ծրագրում հնչեցին Մոցարտի, Ֆրեսկոբալդիի, Զելենկայի և Գերբաուերի ստեղծագործությունները: Վերջին բարեգործական բալետ համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին: Միջոցառուներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի փողային նվագարանների ձեռքբերման ֆոնդին:

Թատրոնի ստեղծագործական խումբը ներկայումս աշխատում է Ջ. Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության վրա, որի համերգային կատարումը նախատեսվում է դեկտեմբերի 28-ին:

2012թ. ծրագրերում են Ջ. Բիզեի «Կարմեն», Ջ. Պուչչինիի «Բոհեմ» օպերաները, Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» և Ա. Ադանի «Ժիզել» բալետները:

2012թ. կեսերից որոշ ժամանակ թատրոնը չի գործի, քանի որ այն կգտնվի վերանորոգման փուլում: Կվերանորոգվի բեմի տեխնիկան:

«Սպարտակ»բալետով շրջագայություններ կլինեն Ֆրանսիայում, Բելգիայում:

 

Լուսինե Ասատրյան

 

Դիտվել է 1665 անգամ:
Print Friendly

Leave a Reply