Հայտնի դարձան 2011-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 20, 2011 15:59

Մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով Հայաստանի մարզական լրագրողների  ֆեդերացիան որոշել է մեր երկրի 2011-ի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին : Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 42 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանին:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույններին.

1. Ռոման Ամոյան  հ/հ ոճի  ըմբշամարտ                 346 միավոր

2. Արսեն Ջուլֆալակյան  հ/հ ոճի ըմբշամարտ         300

3. Լևոն Արոնյան   շախմատ                                                  296

4. Հենրիկ Մխիթարյան   ֆուտբոլ                                          237

5. Աղասի Աղասյան        ծանրամարտ                                 151

6. Արթուր Ալեքսանյան   հ/հ ոճի ըմբշամարտ                  145

7. Յուրա Մովսիսյան       ֆուտբոլ                                            140

8. Հարություն  Մերդինյան     մարմնամարզություն         129

9. Վլադիմիր Սարուխանյան  բռնցքամարտ                       124

10. Մուսա Մուրթազալիև  ազատ ոճի  ըմբշամարտ        111

Լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:  Ապա հաջորդում են   ֆուտբոլի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականները:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 14 մարզիկների անուններ. սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Հակոբ Առաքելյան, ծանրորդներ` Արայիկ Միրզոյան, Հռիփսիմե Խորշուդյան, ֆուտբոլիստներ` Ռոման Բերեզովսկի,Կառլեն Մկրտչյան, շախմատիստներ` Էլինա Դանիելյան,Վլադիմիր Հակոբյան,Գաբրիել Սարգսյան,Սերգեյ Մովսիսյան, նավամոդելավար Հրաչյա Շահազիզյան, բռնցքամարտիկ Արմինե Սինաբյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեև, հրաձիգ Նորայր Բախտամյան:

Դիտվել է 1991 անգամ:
Print Friendly

Leave a Reply