Ջոն Բոն Ջովին հերքել է իր մահվան վերաբերյալ տարածված լուրերը

Օրվա լուր | | December 20, 2011 15:41

Ճանաչված ռոք երաժիշտը և  Bon Jov խմբի հիմնադիրը օնլայն ավազակների զոհն է դարձել, որոնք հրապարակել են ինտերնետում, թե իբր նա դեկտեմբերի 19-ին ԱՄՆ կատարած հյուրախաղերի ժամանակ մահացել է: Չնայած այն փաստին, որ լուրի աղբյուրը վստահություն չներշնչող  բլոգ-կայքերից մեկն է, երաժշտի երկրպագուներն անհանգստացան: 49-ամյա Ջովին տեղեկանալով տհաճ միջադեպի մասին, իսկույն Facebook  և  Twitter իր էջում տեղադրել է իր ողջությունը հավաստող փաստ: Նա լուսանկարվել է ամանորյա տոնածառի ֆոնին, ձեռքում` “Դրախտը , պարզվում է, շատ նման է Նյու Ջերսիին: 2011, դեկտեմբերի 19, 6:00”, գրություն` ակնարկելով իր  մշտական բնակության վայրը: Ի դեպ, Ջովին առաջին ու միակ ճանաչված անձը չէ, որին “թաղել” են ցանցում:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply