Եղևնիները հատելու փոխարեն` այլընտրանքային միջոց` ծաղկամանով եղևնիների վարձակալություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 15:37

Ամեն տարի` ամանորյա տոներին ընդառաջ, Հայաստանի անտառներից, ծառահատումների արդյունքում, հազարավոր եղեւնիներ են անհետանում: Իսկ տոներից հետո Ամանորի կենդանի խորհրդանիշները հայտնվում են աղբանոցում:Երեւանի կենդանաբանական այգին այդ ամենից խուսափելու համար բնական եղեւնիներ ունենալ ցանկացողներին առաջարկում է այլընտրանքային տարբերակ` ծաղկամանով եղեւնիների վարձակալություն:

Ցանկացողները հնարավորություն կունենան դեկտեմբերի 15-ից Երեւանի կենդանաբանական այգում անձամբ ընտրել իրենց ծառը: Կազմակերպիչներն ավելի ուշ` պատվիրատուին հարմար ժամկետներում, ծառը կառաքեն նշված հասցեով:

Ծառերի հետ կտրվի տվյալ ծառատեսակի խնամքի եւ պահպանման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, որը կօգնի այն պահել անվնաս: Վարձակալության դեպքում ծառերը պատվիրատուի բնակարանում կարող են մնալ մինչեւ հունվարի 15-ը:

Եղեւնին վարձակալելը 25.000 դրամ արժե, իսկ գնելը` 40.000 դրամ: Առաքումը Երեւանի տարածքում անվճար է:

“Նախագծից ստացված ողջ հասույթը կուղղվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (+37410) 562 362, (+37494) 482218»,-ասված է Երեւանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply