Ֆրանսիայում տարվա կին է ճանաչվել Սթրոս-Կաննի կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2011 15:16

ԱՄՀ-ի նախկին ղեկավարի կինը զգալի հետք է թողել 2011-ում` պաշտպանելով իր ամուսնու շահերը: Լրագրող Էնն Սինքլերը Սթրոս Կաննի երրորդ կինն է: Նա կանանց ամսագրի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է տարվա կին: Սինքլերն այս անվանակարգում առաջ է անցել  Քրիստին Լագարդից ու նույնիսկ Սարկոզիի տիկին Կարլա Բրունիից: Ֆրանսուհիները 63-ամյա Սինքլերին յուրօրինակ հարգանքի տուրք են տվել` ”նշանակալի հետք” թողնելու համար: Չէ որ նա նույնիսկ  ամուսնուն ներկայացված սեքսուալ բնույթի մեղադրանքներին ի պատասխան հայտարարել էր, որ հավատում է ամուսնու անմեղությանը ու աջակցել նրան այդ տհաճ ժամանակահատվածում:  Իսկ Սթրոս Կաննը, որն  այդ ընթացքում ստիպված էր հրաժարվել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից ու նախագահական  նախընտրական մրզավազքից, դեկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել Պեկինում կայացած  տնտեսական ֆորումում:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply