ԱՄՆ-ում 28 տարեկանում քաղցկեղից մահացել է “Միսս Վենեսուելա-2000” տիտղոսակիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2011 14:28

Նախկին “Միսս Վենեսուելա” տիտղոսակիր 28-ամյա Էվա Էքվալը քաղցկեղից մահացել է ԱՄՆ-ի կլինիկայում: 2010-ին նրա մոտ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք: Բուժման ժամանակ Էվան օրագիր էր պահում, որի հիման վրա հետո գրեց “Ֆոկուսից դուրս” գիրքը: Գրքում նրա լուսանկարներն են հիվանդության ժամանակ, ինչպես նաև  իր նամակները` ընկերներին ու հարազատներին: Էկվալը 2000-ին արժանացել է “Միսս Վենեսուելա” տիտղոսին, իսկ 2001-ին հայտնվել “Միսս Տիեզերք” մրցույթի  եզրափակիչ փուլում: Դրանից հետո ամուսնացել է ու մեկ դուստր ունեցել: Վերջին տարիներին Էքվալն աշխատում էր որպես մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի:

 

Դիտվել է 2184 անգամ:
Print Friendly

Leave a Reply