Բուլղարիայում հայկական նոր եկեղեցի է բացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 13:57

Դեկտեմբերի 19-ին Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում տեղի է ունեցել հայկական սուրբ Ստեփանոս եկեղեցու բացումը:

Մատուցվել է պատարագ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից բերված օծված վիմաքարի վրա` Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու Առաջնորդական տեղապահ  Տեր Աբգար Հովակիմյանի կողմից:

Նորակառույց եկեղեցու պատարագին ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայում Հայ առաքելական Եկեղեցական վարչության ատենապետներ, Պազարջիկի քաղաքապետը,  հայ բարերարներ:

Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականից, իսկ կառուցման աշխատանքները տեւել են շուրջ 7 տարի:

 

 

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply