Իրաքում շուրջկալել են փոխնախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2011 13:08

Իրաքի դատարանը  մեղադրում է երկրի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին` հակաահաբեկչական օրենսդրությունը խախտելու մեջ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրա թիկնապահները պլանավորել են ահաբեկչություն իրականացնել, իսկ փոխնախագահը նրանց հովանավորել ու ֆիանսական աջակցություն է ցուցաբերել: Դեկտեմբերի 18-ին նրա թիկնապահներին ձերբակալել են ինքնաթիռ բարձրանալու ժամանակ, որը փոխնախագահի հետ պատրաստվում էր քրդական ինքնավարություն թռչել: Ներկայումս Իրաքում լարված դրություն է. երկրից դուրս են բերվում ամերիկյան զորքերն ու քաղաքական հակամարտություն է ծայր առել: Կոնֆլիկտում սուննիթական “Իրաքիա” կուսակցությունն է  ներգրավվել, որը  գլխավորում է ալ-Հաշեմին` փոխնախագահ Սալեհ ալ-Մուլթաքի հետ համատեղ: “Իրաքիա” կուսակցությունը նախագահական նիստերը բոյկոտել է` վարչապետ Ալ-Մալիկին մեղադրելով բռնատիրության մեջ:  Վերջինս  պահանջել է,որ ալ-Մուլթաքին հեռանա: Փոխնախագահի հեռացման հարցը համընդհանուր քննարկման է դրվել խորհրդարանում, որի քվեարկությունը պլանավորվում է անցկացնել 2012-ի հուվարի 3-ին:

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply