Մոսկվայում մահափորձ է կատարվել հայազգի հեղինակության վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 20, 2011 16:25

Մոսկվայում մահափորձ է կատարվել քրեական «հեղինակություն»  համարվող հայազգի Ռաֆիկ Մադոյանի վրա:  Վիրավորվել է Մադոյանի թիկնապահը` 31-ամյա Ավագյանը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին,  դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի առավոտյան. դիպուկահարը կրակ է բացել այն ժամանակ, երբ Մադոյանն ու նրա թիկնապահը մտնում էին շքամուտք: Մադոյանը չի տուժել, թիկնապահը վիրավորվել է  ուսից:

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մարդասպանը կարկ է  բացել շենքի մոտ կայանված Opel մակնիշի ավտոմեքենայից:  Մեքենայում հայտանաբերվել է «АКМ» տեսակի ինքնաձիգ` խլացուցիչ սարքով եւ օպտիկական նշանառությամբ:  Հարուցվել է քրեկան գործ:

Մադոյանը «Շաշլիկ-մաշլիկ» եւ «Նանի տուն»  հաստատությունների հիմնադիրն է, եւ, ըստ իրավապահների, պատկանում է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի կամ Դեդ Հասանի շրջապատին: Մասնավորապես` Մադոյանը սերտ առնչություններ ունի Ալիկ Բանդուլյանի հետ, ով այս տարվա գարնանը Դեդ Հասանի կողմից «թագադրվել էր» որպես «օրենքով գող»:

Հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչներ Մադոյանին ուղղակի մեղադրել են դավաճանության մեջ`  հայկական խմբավորման մի քանի անդամների սպանության պատասխանատվությունը նրա վրա դնելով: Ոստիկանությունն առավել հավանական է համարում կոմերցիոն դրադպատճառները: Ըստ լուրերի` բանդիտները վաղուց էին ցանկանում Ռաֆիկից խլել նրա բիզնեսը` Արբատի վրա գտնվող ռեստորանը եւ հախճապակե իրերի արտադրությունը: Մադոյանն, ամենայն հավանականությումբ, զգուշանում էր. նա շքամուտքում երկու տեսախցիկ էր տեղադրել:

 

 

News.am

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply