Չավեսը Օբամային կեղծավոր է անվանել ու խնդրել հանգիստ թողնել Վենեսուելան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2011 12:54

Վենեսուելայի նախագահ Չավեսը երեկ քննադատել է իր ամերիկացի գործընկերոջը, վենեսուելյան El Universal թերթում տպագրված հարցազրույցի բովանդակության համար: “Միստր  Օբաման կրկին մեզ վրա է գրոհում, փոխանակ իրեն նվիրի իր երկրին ու զբաղվի իր խնդիրներով”, հայտարարել է Չավեսը` կառավարական նիստի ժամանակ: Իր հարցազրույցում Օբաման քննադատել է Վենեսուելային` Իրաքի ու Կուբայի հետ հարաբերությունները ամրապնդելու  և մամուլի ազատության առնչությամբ: Չավեսի կարծիքով, Օբամայի հայտարարությունները  նախընտրական փուլում  ձայներ շահելու նպատակ են հետապնդում:” Օբամա, մի եղիր անպատասխանատու: Կեղծավոր, դու ուղղակի կեղծավոր ես”, մեջբերվում է Չավեսի խոսքերը:

 

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply