Ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը Մեծ Այրումի 16-ամյա բնակիչ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 12:51

Դեկտեմբերի 19-ին, ժամը 13-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը զանգահարել է «1-03» ծառայություն և հայտնել, որ «Շտապ օգնություն» ՓԲԸ մասնաշենքում ռումբ է տեղադրված:

Ոստիկանությունից հաղորդում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ Ազգային  անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում նույն օրը  հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի  միջնակարգ  դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1995թ. ծ.  Նվեր Մանվելի Լորսաբյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ  նախապատրաստված  նյութերը  փոխանցվել են  Ոստիկանություն:

ՀՀ ԱԱԾ-ն  ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply