Շտապօգնության կանչերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 20, 2011 12:30

Նախորդ տարվա համեմատ 2011–ին զգալիորեն շատացել է շտապօգնության կանչերի թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  դեկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում  «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ այս տարի 13 հազար 32 կանչ ավելի է գրանցվել: «2010թ.-ին ստացվել է 143 հազար 1061, իսկ 2011թ.-ին` 156 հազար 353 կանչ: Դրանք հիմնականում պայմանավորված են վնասվածքների, վիրուսային հիվանդությունների, ճնշման տատանումների հետ»,- ասաց Ստեփանյանը: Նա նշեց, որ անցնող տարում զգալի աշխատանքներ են կատարվել. իրականություն է դարձել արդիականցման ծրագիրը, բոլոր կայանները հարստացվել են նոր մեքենաներով եւ սարքավորումներով, վերանորորգվել է կենտրոնական ենթակայանը, ինչպես նաեւ վերապատրաստվել են  բոլորը աշխատակիցները` վարորդից մինչեւ բժիշկ:

«Արդիականացվել են դիսպետչերական համակարգը եւ կապի ծառայությունը, ինչը հեշտացնում է ժամանակին կանչին արձագանքելու գործընթացը: Բարեփոխումները կատարվել են ոչ միան մայրաքաղաքում, այլեւ` մարզերում»,-ասաց Ստեփանյանը: Նա նշեց, որ լինում են նաեւ  անարդյունավետ կանչեր. շատ հաճախ է պատահում, որ սխալ հասցե է նշվում կամ բժիշկը հասնում է տեղ եւ պարզվում է, որ նրա կարիքն այլեւս չունեն:

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս Ստեփանյանը նշեց, որ պետք է վերանորոգվեն բոլոր վարչական շրջանների ենթակայանները:

 

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply