Մինչեւ Ամանոր պարզ կլինի` Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին», թե` ոչ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 20, 2011 12:18

Մինչեւ Ամանոր պարզ կդառնա` Հայաստանը կմասնակցի՞ 2012թ մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ այժմ ընթանում են քննարկումները եւ մինչեւ Ամանոր ասուլիս կհրավիրեն եւ կտեղեկացնեն մանրամասների մասին: Գոհար Գասպարյանը նշեց, որ առայժմ քննարկվում է Հայաստանի մասնակցության, ոչ թե Հայաստանի մասնակցի հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հաղթող են ճանաչվել ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի (Ell/Nikki): Նրանք կատարել էին «Running Scared» երգը: Դա էլ հենց իրավունք էր տվել Ադրբեջանին, հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ն անցկացնել իր երկրում:

 

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply