«Հայաստան. դարերից դեպի հավերժություն». նոր գիրք Հայաստանի ու հայերի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 20, 2011 11:37

Դեկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում` ՀՀ դեսպանության կողմից:

Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն պարունակում է ինչպես ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մասին, այնպես էլ մանրամասն անդրադառնում է հայոց պետականության եւ ժողովրդի պատմությանը:

Ավելի քան 100 էջանոց պատկերազարդ գրքում ներկայացված են հայկական մշակույթն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նկարչությունն ու ճարտարապետությունը:

Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ անցյալի եւ ներկայի, Հայաստանի եւ Սփյուռքի աշխարհահռչակ հայերին:

Գրքի շնորհանդեսի տեսանյութը կարելի է բեռնել հետեւյալ ինտերնետային կայքից` http://www.mfa.am/video/video.html

 

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply