Ֆիլիպիններում Ուոշի փոթորիկը գրեթե 1000 մարդու կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 20, 2011 11:16

Ֆիլիպիններում ջրհեղեղից հետո զոհերի թիվը հասել է 927 մարդու: Տուժել են հատկապես  Մինդանաո կղզում գտնվող Իլիգան և Կագայան-դե-Օրո քաղաքների բնակիչները: Նախնական տվյալների համաձայն, ավերվել է ավելի քան 3 հազար տուն: Զոհերի թիվն ավելանում է: Տարհանման կենտրոնները լիցուն են: Տուժածների թիվը հասնում է 45 հազարի:

Դեկտեմբերի կեսին Ֆիլիպինյան արշիպելագի ափերին մոտեցել է արևադարձային Ուոշի փոթորիկը, որի հետևանքով հորդառատ տեղումներ ու ջրհեղեղներ են եղել: Տաք կլիմայի ու բարձր խոնավության պատճառով շատ դիակներ սկսել են  քայքայվել: Համաճարակի տարածման վտանգի  պատճառով Ֆիլիպիններում զանգվածային թաղումներ են կատարվելու:

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply