Ռումինիայում ջրի արտահոսքի պատճառով կանգնեցրել են միջուկային ռեակտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2011 21:20

Այսօր Ռումինիայի միակ` “Չեռնավոդ” ատոմակայանի մի ռեակտորը թորած ջրի արտահոսքի պատճառով կանգնեցրել են: Nuclearelectrica օպերատոր-ընկերության տեղեկության համաձայն, թորած ջրի արտահոսքը խանգարում է  կայանի երկրորդ ռեակտորի նորմալ աշխատանքին: Չի ճշգրտվում` արդյոք այդ արտահոսքը ռադիացիոն վարակի վտանգ ներկայացնում է, թե ոչ: Ռեակտորի աշխատանքը դադարեցվել է տեղական ժամանակով 9:30: Էներգաբլոկի աշխատանքը վերսկսվելու է 2 օրից` արտահոսքի վերացումից հետո:

Ռումինիայի ատոմակայանը շահագործվել է  1996-ին: Կայանը հագեցած է կանադական արտադրության երկու ռեակտորներով, յուրաքանչյուրը` 700 մեգավատտ հզորությամբ: Ատոմակայանն արտադրում է  Ռումինիայում սպառվող էլեկտրաէներգիայի 18%-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply