Մուրմանսկի մարզում սուգ է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2011 20:56

Դեկտեմբերի 20-ը Մուրմանսկի մարզում  սգո օր է հայտարարված “Կոլսկի” վթարված նավթահարթակի զոհերի հիշատակին:Վթարի պահին հենահարթակի վրա  գտնվողների մեծ մասը Մուրմանսկի բնակիչ էր:Հենահարթակը ուժգին քամու պատճառով շրջվել է: Նավի վրա 67 մարդ է եղել վթարի պահին` 53 –ը անձնակազմից, 14-ը` գործուղվածներ: Հաջողվել է փրկել միայն 14-ին, 14-ն էլ մահացած են հայտնաբերվել, մնացածը` անհայտ կորած: Վթարի  հավանական պատճառ է համարվում  քարշակի գործարկման  կանոնների խախտումը, մասնավորապես` եղանակային բարդ պայմանները:

 

 

 

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply