Կահիրեում այրվել է Եգիպտոսի ինստիտուտը. ոչնչացել են 200 հազար գրքեր ու ձեռագրեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2011 20:27

Կահիրեում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում այրվել է Եգիպտոսի ինստիտուտի շենքը, որտեղ պահվում էին 200 հազարև գրքեր ու ձեռագրեր: Որոշ լրատվական գործակալություններ հայտնել են, որ հրշեջներին հաջողվել է փրկել շենքի մի մասը, սակայն պաշտոնական ԶԼՄ-ները հայտարարել են, որ հավաքածուն ամբողջությամբ ոչնչացել է: Հրդեհի հավանական պատճառ է համարվում պատահական կրակը: Եգիպտոսի ինստիտուտը գտնվում է  Գերագույն խորհրդի շենքի կողքին, որի վրա ապստամբները Մոլոտովի կոկտեյլներ էին նետում անկարգությունների ժամանակ: Հաջորդ վարկածի համաձայն, շենքի տանիք բարձրացած ոստիկանները քարերով ու ձողերով փորձել են ցրել ամբոխը, իսկ ցուցարարները նրանց  պատասխանել են այրվող շշեր նետելով: Կամավորները ձեռքերի վրա դուրս են բերել գրքերի ու ձեռագրերի  մի մասը: Եգիպտոսի ինստիտուտը 200 տարվա պատմություն ունի, այն ստեղծվել է Նապոլեոնի կարգադրությամբ:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply