Անցած 11 ամիսների գնահատման արդյունքներով առանձնացել են Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները

Պաշտոնական, Օրվա լուր | | December 19, 2011 16:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում` ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Շնորհակալություն հայտնելով Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին անցած 11 ամիսների գնահատման արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հաջորդ տարեսկզբից կիսամյակային կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած  վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար  խրախուսման մեխանիզմներ կկիրառվեն, ինչը մրցակցային առողջ պայմաններ կապահովի նաև մյուսների համար:

«Վարչական շրջանների  աշխատանքների գնահատման և վերլուծության համակարգը այս տարի ներդրվեց առաջին անգամ: Նպատակը տվյալ ամսվա գործունեության  դիտարկումն է, որի արդյունքում ի հայտ են գալիս նաև բացթողումները: Վստահ եմ, որ այս ուղղությամբ հաջորդ տարի ավելի լավ պատկեր կունենանք, ինչի համար քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը պետք է աշխատեն ավելի արդյունավետ, Երևանին և երևանցիներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լինեն սրտացավ ու հետևողական»,- նշել է Տարոն Մարգարյանը`հավելելով, որ ընդհանրապես, աշխատանքի վերլուծությունն ու գնահատումը լավ նախադրյալներ են ապահովում խնդիրները հասկանալու, լուծումներ գտնելու և դրա արդյունքում համաչափ զարգացում ապահովելու համար:

Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկվարներին հանձնարարել է ավելի ուշադիր լինել համայնքի կարիքավոր բնակիչների խնդիրներին, մշտական ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply