Տնից դուրս է եկել Մալաթիայի շուկա գնալու համար և այլևս չի վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2011 15:45
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Աղվան Աղեկյանը, որը ս/թ. հոկտեմբերի 26ին, ժամր 20.30-ի սահմաններում, տանից դուրս է եկել Մալաթիայի շուկա գնալու նպատակով և  այլևս չի վերադարձել:
Աղեկյանի արտաքին նկարագիրն է. հասակը՝ 175 սմ, միջին կազմվածքով, հոնքերը՝ բարակ, գլխի ճակատային և գագաթային հատվածների մազածածկույթը րացակայում է։ Հագին եղել է կանաչ տաբատ, սև և սպիտակ գծերով վերնաշապիկ, սև պիջակ և սև կոշիկներ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Աղեկյանի գտնվելու մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply