«Ակոս»-ի խմբագիրն ամուսնացել է Հրանտ Դինքի աղջկա հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 19, 2011 14:19

2007 թ-ի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի դուստրը` Դելալն ամուսնացել է «Ակոս»-ի ներկայիս խմբագիր Ռոբեր Քոփթաշի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, պսակադրության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Ստամբուլի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Արարողությանը մասնակցել են նորապսակների հարազատներն ու ընկերները: Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, հարսանեական արարողության ժամանակ արտասանել է հատուկ այդ օրվա համար իր գրած բանաստեղծությունը:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply