Բրիթնի Սփիրսը նշանվել է իր նախկին գործակալի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2011 12:56

Երգչուհին նշանվել է իր սիրեցյալի` Ջեյսոն Թրեվիկի հետ: ԶԼՄ-ները զույգի նշանվելու մասին հայտնել են ուրբաթ օրը: Սփիրսն Twitter-ի իր  միկրոբլոգում գրել է`«Ջեյսոնն ինձ նվեր է արել, ինչի մասին երկար եմ երազել»:

Թրեվիկը  30-ամյա Բրիթնիին առաջարկություն է արել   իր 40-ամյակի օրը, Լաս Վեգասում ընթրիքի ժամանակ ու 3-կարատանոց ադամանդով մատանի նվիրել: Բրիթնին իր նախկին գործակալի հետ սկսել է հանդիպել 2009-ից:

Սա Բրիթնի Սփիրսի երրորդ ամուսնությունն է. առաջինը 2004-ին էր` իր մանկության ընկերոջ` Ջեյսոն Ալեքսանդրի հետ, որը տևեց ընդամնեը 55 ժամ: Նույն տարում նա ամուսնացավ Պարող Քեվին Ֆեդերլայնի հետ, սակայն 2006-ին այդ ընտանիքը քայքայվեց: Այդ ամուսնությունից Բրիթնին 2 որդի ունի, որոնց նկատմամբ  խնամակալության իրավունքից նրան զրկել են:

 

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply