Իրաքում Հայաստանի դեսպանի հանդիպումները` Ալ Անբար նահանգում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2011 12:59

Դեկտեմբերի 17-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել  մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի եւ  մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ալ Անբարի մարզի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները եւ հնարավոր ոլորտները:

Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրել են մարզի վերականգնման եւ զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը:

ՀՀ դեսպանը հավաստիացրել է, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, եւ հայտնել հայկական ընկերությունների` Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության եւ պատրաստակամության մասին:

Տեղեկանք: Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) եւ, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն: Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես` ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում:

 

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply