Նոր Զելանդիայի եկեղեցին «ստիպել է» Կույս Մարիամին հղիության թեսթ հանձնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 19, 2011 12:37

Նորզելանդյան   Օքլենդում գտնվող Մատթեոսի եկեղեցին Ծննդյան պաստառ է թողարկել, որի վրա պատկերված է Կույս Մարիամը` հղիության թեսթով: Հիսուս Քրիստոսի ապագա մայրը մի ձեռքում բռնել է թեսթը` դրական պատասխանով, իսկ մյուսով ծածկել է բերանը: Ինչպես եկեղեցին իր հայտարարության մեջ է ասել, տվյալ պաստառը  «սենտիմենտալությունից»  խուուսափելու նպատակ է հետապնդում ու մարդկանց մտորելու առիթ տալիս:  Եկեղեցին ցանկացել է  տոների իրական լինելը  մատնանշել:Եկեղեցին ցանկացել է ցույց տալ, որ «Ծնունդը իսկական հղիության, իսկական մոր ու իսկական երեխայի մասին է: Այն ճշմարիտ հուզման, արիության ու հույսի մասին է»:

Հայտարարության մեջ բացատրություն է տրվում` «շատ կանայք են դրա միջով անցել, ինչ և Կույս Մարիամը: Նա ամուսնացած չէր, նա երիտասարդ էր ու աղքատ: Հղիությունը պետք է փոխեր նրա կյանքը: Նա ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, որը հայտնվել էր նման կացության մեջ»:

2009-ին նույն եկեղեցին մեկ այլ պաստառ էր թողարկել, որտեղ Կույս Մարիամն ու Հովսեփը կողք կողքի պառկած են, իսկ դրա տակ մակագրված է`«Խեղճ Հովսեփ, դժվար է Աստծուց հետո լինել»:

 

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply