Ձյան փաթիլներ՝ Google-ի գլխավոր էջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2011 10:34

Google ընկերությունը հնարավորություն է ընձեռել օգտագործողներին ձյան փաթիլներով զարդարել դիտարկչի էջը: Անհրաժեշտ է միայն Google-ում փնտրել Let It Snow երգի անունը,  և փաթիլները կսկսեն թափվել, իսկ որոշ ժամանակ անց էջը կսառչի: Այն «տաքացնելու» համար պետք է սեղմել էջի վերին մասում գտնվող Defrost կոճակին:

Սա Google-ի ամանորյա միակ անակնկալը չէ: Gmail-ի օգտագործողները կարող են զանգել Սանտա Կլաուսի համարով և ձայնային հաղորդագրություն թողնել: ԱՄՆ-ում և Կանադայում զանգերն անվճար են, իսկ այս երկրներից դուրս՝ զանգի մեկ րոպեն արժե 0,01 դոլար:

PCNews.am

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply