Անկարգությունները տարածվում են Ղազախստանի արևմուտքում, ոստիկանությունը կրակում է, զոհերի թիվն աճում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 14:11

Ոստիկանությունը կրակ է բացել Ղազախստանի արևմուտքում` Մանգիստաուսկի մարզում` Շետպե երկաթուղային կայարանում սկսված անկարգությունների մասնակիցների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 12-ը վիրավորված են, այս մասին կիրակի առավոտյան հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը, երբ իշխանությունները հայտարարել են Ժանաոզեն քաղաքում հուզումները ճնշելու որոշման մասին:

Դեկտեմբերի 16-ին Ժանաոզենում սկսված զանգվածային անկարգությունների հետևանքով, ըստ Ղազախստանի իշխանությունների տվյալների, զոհվել է 11 մարդ: Սակայն իրավապաշտպանները պնդում են, որ զոհվածներն ու վիրավորվածները շատ ավելի են:  Ամբողջ Ղազախստանում երկար ժամանակ անջատված է Twitter-ը, արգելափակված են անկախ ԶԼՄ-ների կայքերը, անջատված է Ժանաոզենի հետ հեռախոսային կապը:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply