Ջրհեղեղ Ֆիլիպիններում. զոհերի թիվը շարունակում է աճել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 14:07

Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհ է դարձել արդեն ավելի քան 430 մարդ: Հարյուրավորները անհետ կորած են: Կղզեխմբի վրա տեղատարափ անձրևներ են, որի հետևանքով կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը: Ողողվել են շատ քաղաքներ, տասնյակ գյուղեր ուղղակի ծովն են լցվել: Փրկարարները որոնում են զոհերին:

Անձրև, մրրիկ, ջրհեղեղներ` որպես հոտևանք, հարյուրավոր զոհվածներ ու անհետ կորածներ: “Վաշի” արևեդարձային մրրիկն անցավ Ֆիլիպինների վրայով և գետնի երեսից սրբեց տասնյակհազարավոր տներ: Այն շրջանները, ուր ջուրը դեռ չի հասել, մնացել են առանց լույսի: Խոշոր քաղաքներում խզված է օդահաղորդակցությունը: Տարերքից առավելապես տուժել է կղզեխմբի հարավը` Մինդանաո կղզին:  Այնտեղ ջրի հեղեղները ծովն են քշել տասնյակ ծառեր: Զոհվածների մասին տվյալներ են հաղորդվում բառացիորեն ամեն րոպե:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply