Ինդոնեզիայում միգրանտներ տեղափոխող նավի կործանման պատճառով զոհվել են տասնյակ մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 14:04

Նավը, որի վրա եղել է մոտ 380 միգրանտ, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքից է, խորտակվել է Ինդոնեզիայի Ճավա կղզու արևելյան ափի մոտակայքում:

Ինչպես հայտնում է BBC-ին, հայուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, ներկայիս պահին փրկված է 76 մարդ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին էլ Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ մի ուրիշ նավի խորտակման պատճառով զոհվեց 13 մարդ, 12-ին հաջողվեց փրկել: Ողբերգությունը պատահեց այն ժամանակ, երբ նավը տեղափոխում էր հարսանեկան արարողության մասնակիցներին:

Օգոստոսի 27-ին Սուլավեսի կղզու ջրերում` Ինդոնեզիայի արևելյան հատվածում, մարդկանցով լի լաստանավի խորտակման պատճառով զոհվեց առնվազն 10 մարդ: Փրկեցին 93 մարդու:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply