Էրդողան. «Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 17:27

erdoganԹուրքիայի վարչապետը հայտարարել է, որ մինչև Ադրբեջանն ու Հայաստանը չկարգավորեն ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիան չի բացի սահմանը Երևանի հետ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումներին և նշել, թե «Ղարաբաղի խնդրի լուծմանը շատ մոտ ենք»։

Էրդողանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական առաջընթաց է ապրում, սակայն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի:

Թուրքիայի պետնախարար Ջեմիլ Չիչեքը նույնպես հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: «Վստահեցնում եմ բոլորին, ովքեր խոսում են Հայաստանի հետ սահմանի բացման մասին մինչև հոկտեմբերի 14-ը. Նման բան չի լինելու, քանի դեռ Հայաստանը շարունակում է գրավել Ադրբեջանի տարածքները»,- ասել է նա:

Դիտվել է 2031 անգամ:
Print Friendly

Leave a Reply