Հորատող հենահարթակից փրկել են ինը մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 13:51

Օխոտյան ծովի կենտրոնում փրկել են 9 մարդու շուռ եկած “Կոլսկոյե” լողացող հորատող հենահարթակից: Նրանց ջրից հանել են “Մագադան” սառցհատ շոգենավը և “Նեֆտեգազ 55” նավաքարշը: Բոլոր փրկվածները փրկագոտի են ունեցել:

Հորատող հենահարթակի վրա եղել է 67 մարդ, մնացածներն առայժմ գտնված չեն:  Որոնողական աշխատանքներին խանգարում է վատ եղանակը. ալեկոծություն, քամի և ձնաբուք:

“Կոլսկոյե” հորատողը` կապված “Մագադանին”, Կամչատկայի արևմտյան ափերից լողում էր դեպի Սախալին և Օխոտյան ծովի կենտրոնում փոթորիկի մեջ էր ընկել:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply