ԱՄՆ-ն ավարտեց ռազմական արշավը Իրաքում` հանելով վերջին զորքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 13:47

Associated Press-ը հաղորդում է, որ Ամերիկայի ռազմական ղեկավարությունը հաստատում է, որ այսօր` կիրակի օրը, Ամերիկայի վերջին զինվորական անձնակազմը լքել է Իրաքի տարածքը:

Զրահամեքենաների վերջին շարասյունը` ամերիկացի զինվորներով, առավոտյան հատել է Քուվեյթի հետ սահմանը: Սահմանի վրա զինվորներն ուրախությունից գոռացել են և գրկախառնվել:

ԱՄՆ արշավն Իրաքում խլեց մոտ 4,5 հազար ամերիկացի զինվորի կյանք:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply