Նյու Յորքում ձերբակալվել են բողոքի ցույցի տասնյակ մասնակիցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 13:42

“Գրավիր Ուոլ սթրիթը” շարժման տասնյակ մասնակիցների ձերբակալել են երեկ` շաբաթ օրը , երբ նրանք փորձել են մտնել Ներքին Մանհեթենի մի մասնավոր զբոսայգի, որպեսզի այնտեղ բողոքի նոր ճամբար խփեն:

Եռամսյա շարժման գոյությունը նշող ակտիվիստները փորձել են անցնել պարսպի վրայով: Շաբաթօրյա ցույցը  Զուկկոտի այգուց նոյեմբերի կեսին քշելուց հետո նոր տարածքի գրավման որոնումների մասն էր կազմում:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply