Բունդեստագը պահանջում է Դումայի ընտրությունների հետաքննություն և ձերբակալված ակտիվիստների ազատ արձակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2011 13:38

Գերմանիայի խորհրդարանի (Բունդեստագի) պատգամավորները դիմել են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով հետաքննել Պետդումայի ընտրությունների կեղծման բոլոր մեղադրանքները և ազատ արձակել բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցներին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

“Ռուսասատնը պետք է որոշի` մնալ ավտորիտար կառավարվող պետություն, թե դառնալ  “իսկական ժողովրդավարություն”,- ասել է  ХДС/ХСС խմբակցության նախագահ,  Գերմանիայի ԱԳՆ-ում ռուս-գերմանական միջհասարակակական համագործակցության կոորդինատոր Անդրեաս Շոկենհոֆը: Նրա խոսքով` կառավարությունը Մոսկվայում պետք է կրկին և այս անգամ համոզիչ կերպով վերստուգի քվեարկության արդյունքները և պատժի կեղծարարներին:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրանց Տյուննեստը Դումայի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ոչ բռնի գործողությունները բնութագրել է որպես “ժողովրդավարության հաջողություն”, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է “ոչ միայն լսի” ցուցարարների պահանջները, այլև “գիտակցի”, քանի որ “ժողովրդավարությունը համրությամբ չէ, որ կենդանի”:

“Կանաչների” խորհրդարանական Մարիլուիզե Բեկը հիշեցրել է,  թե ինչպես կանցլերի պաշտոնը զբաղեցնող Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Պուտինին անվանել է “բյուրեղյա մաքրության ժողովրդավար”, և զգուշացրել գերմանացի քաղաքական գործիչներին խուսափել ռուսական կառավարության հետ “չափազանց մոտիկությունից”: Նրա խոսքով` Գերմանիան պետք է զգոն լինի, որ “մերձեցման ճանապարհով փոփոխությունների գործընթացը” չվերածվի “վստահություն ներմերսելու ճանապարհով փոփոխությունների”:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply