Մահացել է աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2011 20:59

Այսօր, 70 տարեկան հասակում Կապե Վերդեի հայրենի Մինդելո քաղաքի Բապտիստա դե Սոուսա հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորան։ Էվորան ուրբաթ առավոտյան այդ հիվանդանոց էր տեղափոխվել շնչառական անբավարարության ախտանիշով։
Այս տարվա սեպտեմբերի վերջին Էվորան պիտի համերգ տար Հայաստանում։ Այդ կապակցությամբ լայնամասշտաբ գովազդ իրականացվեց, որը սակայն չկայացավ՝ երգչուհու առողջական խնդիրների պատճառով:
Հենց այդ ժամանակ էլ Էվորայի գործակալ Լուսաֆրիկան միջազգային լրատվական գործակալություններին հայտարարել էր, որ լեգենդար երգչուհին ավարտում է իր կարիերան։
Նա ծնվել էր 1941թ. օգոստոսի 27-ին, պորտուգալական Մինդելո քաղաքում:Առաջին անգամ բեմ էր բարձրացել 17 տարեկան հասակում, սակայն երգչի իր կարիերան սկսել է բավական ուշ: Ինչպես և աշխարհի բազմաթիվ հայտնի աստղեր, Էվորան երկար տարիներ երգել է բարերում` արտասահմանյան հյուրերի համար: Այնուհետև 10-ամյա դադար տվել իր գործունեությանը, և միայն 47 տարեկան հասակում հրավեր ստացել հանդես գալ Փարիզում ու այդ ժամանակից սկիզբ դրել մեծ փառքի տանող ճանապարհին։

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply