Նոր նվաճում` հայկական շախմատում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2011 20:15

Հայկական շախմատի տարեգրությունում ևս մեկ փայլուն նվաճում արձանագրվեց: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը  26 հնարավորից վաստակեց 20 միավոր և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Մրցաշարին մասնակցում էին 25 երկրների 379 շախմատիստներ, այդ թվում` 57 գրոսմայստերներ:

Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը, Արթուր Գաբրիելյանը Վարշավայում կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply