Սամվել Ալեքսանյանը` «Նիգ-Ապարան»-ի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2011 17:35

Այսօր առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարը։

Համագումարը կազմակերպության նախագահ է ընտրել Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: Վերջինս այս պաշտոնում կփոխարինի Երևանի ֆիզմաթ- դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն ունի 2 պատվավոր նախագահ` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:

 

 

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply