Գյումրու սոցիալական ծառայության պաշտոնյաներն` ընդդեմ անօթևանների և ծնողազուրկ երեխաների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 17:29

Գյումրու անօթևան և հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական նպաստներից զրկելու մասին պատմող «Շիրակ կենտրոնի» նախորդ տեսանյութերի հրապարակումներից անմիջապես հետո, այդ ընտանիքներ են այցելել Շիրակի մարզպետարանի և Գյումրու սոցիալական ծառայության պաշտոնյաները, տեղում կատարելով ուսումնասիրություն անմիջապես վերականգնել են սոցիալական նպաստները:

Ներկայացվող տեսանյութը կրկին փաստաթղթային անլուծելի քաշքշուկների մեջ ներքաշված, սոցիալական նպաստից զրկված, անօթևան և ահավոր ծանր պայմաններում ապրող, երկու միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող մի ընտանիքի մասին:

Գյումրու ավտոկայանի հարակից տարածքի մի կիսաքանդ քառահարկ շենքի 3-րդ հարկում են բնակվում Մուշեղյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: Ընտանիքի հայրը գործազուրկ է, խնամում է երկու ծնողազուրկ երեխաների: Ձմռան վառելիքը երեխաների տատը հայթայթում է փողոցներում տեղադրված աղբամաններից….
Սակայն առավել դաժան ու աննկագրելի, մի իսկական սարսափ ֆիլմ է հիշեցնում այս ընտանիքի մանկահասակ երեխաների հետ կապված պատմությունը: Երեխաների ներկայիս խնամակալի` Գոհար Մուշեղյանի պնդմամբ 9-ամյա Գևորգից և 7-ամյա Լուսինեից բացի կա նաև 3-րդ երեխան, ում մանկահասակ տարիքում վաճառել է ամուսնուց բաժանված և ներկայումս Երևանում բնակվող մայրը:

Անշուշտ մեր տեսանյութում ներկայացվում է միայն մի կողմի կարծիքը, սակայն կարծում ենք այս երեխաների ճակատագրով պիտի զբաղվեն պատկան մարմիններն ու համապատասխան կազմակերպությունները:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում

http://www.youtube.com/watch?v=xALcjwRTZBk&feature=youtu.be

 

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply