«Ինձ չեք տեսնելու խորհրդարանում. չգիտեմ, կարող է` ուրախանաք դրա համար». Ռուբեն Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2011 16:54

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների մոտ հաստատել է իր մտադրությունը` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է.

«Ինձ չեք տեսնելու խորհրդարանում, ընտրություններին չեմ մասնակցելու: Չգիտեմ, կարող է` ուրախանաք դրա համար: Սակայն եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի անդամ եմ ես, այլ որոշում կայացնի, ես պարտավոր եմ ենթարկվել»:

Վերջին շրջանում տարածված ԲՀԿ-ՀՀԿ լարված հարաբերությունների լուրերի մասին նա ասել է. «Ես չգիտեմ` դուք լարվածություն ասելով ի՞նչ եք հասկանում: Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, իսկ Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ-ի նախագահը: Մենք իրար հետ ամեն օր համարյա շփվում ենք, և որեւէ լարվածություն մեր միջև չկա: Ես չգիտեմ, թե ով ինչ է խոսում: Առհասարակ էտ խոսակցությունները պետք չէ լսել: Երբ երկու կուսակցությունների ղեկավարներից կլսեք, նոր լուրջ համարեք»:

ԲՀԿ-ականների ձերբալակությունները Ռուբեն Հայրապետյանը չի համարել քաղաքական պատճառ. «Երեք օր առաջ էլ ՀՀԿ-ական անդամ է թմրանյութ պահելու համար ձերբակալվել»,-ասել է նա:

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply