Վահան Հովհաննիսյանը` քվեահունձի, «պիլեսոսի» և փոցխի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2011 15:38

Անցնող տարվա քաղաքական իրադարձություններն է ամփոփել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից` Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններ առհասարակ տեղի չեն ունենում, քանի որ ընտրությունը պետք է «ներքևից գա»: «Հայաստանում տեղի է ունենում քվեահունձ, այսինքն ոչ թե մարդկանց կամքն է կարևոր, այլ թե ո՞ր քաղաքական ուժն ավելի կատարելագործված ինստրումենտներ ունի այդ հունձը կատարելու` «պիլեսոս», փոցխ և այլն»,-ասել է նա:

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ ընտրախախտումներ արդեն սկսվել են. ընտրակաշառք բաժանվում է, ադմինիստրատիվ լծակներն էլ վաղուց աշխատում են մարդկանց  ուղեղների վրա: «Քվեահունձի պրոցեսը Հայաստանում արդեն սկսված է, և հավատալ, որ այս քվեահունձը վերջում հանկարծ կավարտվի արդար թափանցիկ ընտրություններով` ծիծաղելի է,-հայտարարել է նա` ավելացնելով, որ երբ հարցը հասնի ընտրությանը, իշխող ուժերի հունձն ավարտված կլինի և կմնա հավաքել բերքը,-իսկ բերքի վրա նրանք կասկած չունեն»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին տարբեր ուժերի հետ համագործակցելու հնարավորությանը՝ Վահան Հովհաննիսյանը նշել է.  «Որոշ աստիճանի համագործակցություն չեմ բացառում բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև»:

Պարզաբանելով «որոշ աստիճանի համագործակցություն» ասվածը, նա նկատել է. «Համագործակցությունը կարող է լինել ընտրություններն ավելի թափանցիկ, ավելի արդար անցկացնելու մասով»։

 

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply