19-ամյա Դավիթ Արիստակեսյանին դեռ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 14:59

Նոյեմբերի 14 -ին Մոսկվայում անհետացած Դավիթ Արիստակեսյանը մինչ օրս չի հայտնաբերվել: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասել է Դավիթի եղբայրը` Ջիվանը: Նրա խոսքով` որոնումները շարունակվում են, սակայն դեռեւս ոչ մի նոր տեղեկություն չկա:

Ինչպես հաղորդվել էր, 19-ամյա Դավիթ Արիստակեսյանը կորել էր նոյեմբերի 14-ի երեկոյան, «Պրոլետարսկայա» մետրոյի կայարանի մոտ: Ենթադրաբար, պատանին պատրաստվում էր գնացքը փոխել եւ նստել դեպի «Կրեստյանսկայա» գնացող գնացքը:Պատանու հարազատները դիմել են ոստիկանություն: Ընտանիքում ոչ մի վեճ չի եղել, Դավիթն ընկերուհի չի ունեցել: Հարազատները չեն բացառում, որ պատանին սքինհեդների հարձակման զոհ է դարձել:

Դավիթ Արիստակեսյանի արտաքին նշաններն են. բաց մաշկ, կարճ կտրած մազեր, 175-180 սմ հասակ, նիհարավուն: Տղայի հագին եղել է սեւ վերնազգեստ` գլխարկով, երկնագույն շապիկ, կապույտ ջինս, սեւ կոշիկներ:

 

 

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply