«Փարվանա» ռեստորանում մարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2011 12:30

Երեկ ուշ երեկոյան գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում մարդ է թունավորվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամը 22:55-ին, տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով «Փարվանա» ռեստորանից «Էրեբունի» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ռեստորանի աշխատակիցներից մեկը:

Հիվանդանոց տեղափոխվածը 35-ամյա Է. Ստեփանյանն է:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply