Մերոնք` հարուստ «ավարով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2011 11:43

Հայաստանի մարմնամարզիկները հաջող հանդես եկան Ռուսաստանի Օբինսկ քաղաքում կայացած մարմնամարզության «Ոսկե ճայ» միջազգային 3-րդ մրցաշարում` տտիրանալով 6 մեդալի:

Երիտասարդների մրցաշարում բազմամարտում վաստակելով 79 միավոր, արծաթե մեդալի արժանացավ Վիգեն Խաչատրյանը: Չբավարվելով ձեռք բերածով, նա իրեն լավագույնս դրսևորեց նաև բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևների խաղարկությունում: Հենացատկերում և պտտաձողի վրա վարժություններում Վիգենը չունեցավ հավասարը: Նժույգաթափերում և զուգափայտերի վրա վարժություններում մեր երկրի ներկայացուցիչը ճանաչվեց երկրորդը:

Մեծահասակների մրցաշարում Վահագն Ստեփանյանը զուգափայտերի վրա կատարած վարժությունում 14,6 միավորով գրավեց 2-րդ տեղը: Աղջիկների մրցապայքարում Անուշ Մանուկյանը մարզագերանի վրա վարժություններում բավարարվեց 4-րդ տեղով:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply