Հենրիխ Մխիթրյանը «Շախտյորում» իրեն լավ է զգում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Armine | դեկտեմբերի 17, 2011 11:28
2011 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանն այլ ակումբ տեղափոխվելու մտադրություն չունի: Այս օրերին Հայաստանում գտնվող ֆուտբոլիստը հայտնեց, որ ինքն իրեն ուկրաինական ակումբում լավ է զգում: Նա նշեց, որ «Շախտյորի» գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն վստահում Է իրեն, ինքն էլ հնարավորն անում է թիմի հաջողությունն ապահովելու համար և առայժմ չի մտածում այլ ակումբի կազմում խաղալու մասին:
Դիտվել է 1154 անգամ:





Facebook
Tweet This